Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 27-ին կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Սելեստա Վոլանդերին:
Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` չմանրամասնելով հանդիպման օրակարգը: Հանդիպումը կայանալու է ամերիկացի պաշտոնյայի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում:



























