Վրաստանի ՆԳՆ-ն հունիսի 23-ին պարզաբանել է «Վրացական կուսակցության» ներկայացուցիչների ձերբակալությունը` նրանց հանցավոր խմբավորման անդամ անվանելով:

«Վրաստանի ներքին գործերի հակահետախուզության վարչությունը ձերբակալել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որի  որոշ անդամներ կապված են «Վրացական կուսակցության» հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հրապարակված տեսա- եւ աուդիոնյութերում ասվում է ծրագրերի մասին, որ ձերբակալվածները մտադիր էին իրականացնել մայիսի վերջին:

Նախօրեին «Վրացական կուսակցության» նախագահ, երկրի նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին հայտարարել է, թե ձերբակալվել են Արեւելյան Վրաստանում կուսակցության կառույցի ղեկավար Լեւան Թերաշվիլին եւ նրա եղբայր Կախաբերը երկու այլ ակտիվիստներ հետ:

Հունիսի սկզբին «Վրացական կուսակցությունը» լքել էին համանախագահ Լեւան Գաչեչիլաձեն եւ այլ ակտիվիստներ: