Ճապոնական Double Research & Development ընկերությունը ներկայացրել է Amenbo սարքավորումը: Այն թույլատրում է կառավարել համակարգիչը, օգտագործելով բոլոր հինգ մատները, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով CrunchGear-ը:
Մշակողները պնդում են, որ սարքավորումը կարող է կիրառվել հստակ դիրքավորում պահանջող ծրագրերի, օրինակ 3D-գրաֆիկայով խմբագրումների համար:
Double Research & Development-ի փոխանցմամբ, նոր սարքը մի քանի առավելություն ունի մյուս սարքերի հանդեպ: Այն ֆիքսում է ոչ միայն ձեռքի շարժումները, այլեւ ճնշումը մակերեսի վրա: Մանիպուլյատորը կարող է ամեն մատը տեսնել առանձին-առանձին:
Ներկայումս սարքը կարող է միանալ Windows 7 օպերացիոն համակարգով համակարգիչներին:




























