Սիրիական զորքերը հունիսի 23-ին կենտրոնացել են Թուրքիայի սահմանի վրա` փախստականների ճամբարից ոչ հեռու, որտեղ պատսպարվել են զինված բախումներից փախուստի դիմած սիրիացի փախստականները:

Այժմ ճամբարները գրեթե դատարկ են, մարդիկ հեռացել են Թուրքիայի տարածք:

Հաղորդվում է, որ զորքերը մտել են սահմանամերձ Մանաղ գյուղ: Ականատեսների վկայությամբ, զինվորականներն անկանոն կրակ են բացում տեղացիների ուղղությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: