Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը չորեքշաբթի պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հինգշաբթի սպասվում են նրա բանակցությունները ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է Բաքվի դիվանագիտական աղբյուրը։

Ադրբեջանի վարչապետի այցի մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ։

«Մայիսի 19-ին վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Մայիսի 20-ին վարչապետը եւ պատվիրակությունը հանդիպումներ կունենան Ռուսաստանի կառավարության նախագահ Միշուստինի եւ կառավարության անդամների հետ»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը։