Հայաստանի մշակույթի նախարարությունը, Հայաստանի պատմության թանգարանը եւ Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտման ազգային ինստիտուտը հունիսի 24-ին Երեւանում մշակութային արժեքների պահպանության մասին հուշագիր են ստորագրել։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նմուշների գիտական անալիզ եւ Կարմիր բլուրի տարածքում հայտնաբերված նմուշների հնեաբանական ուսումնասիրություններ։




























