Ադրբեջանը պատրաստ է դեպի ապագա նայել: Այս մասին Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացում եւ համագործակցության հեռանկարներ» թեմայով տեսակապի ձեւաչափով քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է Day.Az-ը:

«Հակամարտության ավարտից հետո մենք պետք է դեպի ապագա նայենք: Ադրբեջանը պատրաստ է դեպի ապագա նայել: Հուսով եմ, որ կգա ժամանակը, երբ մենք կարող ենք խոսել Հարավային Կովկասում ակտիվ համագործակցության մասին»,- ասել է նա: