Սանկտ-Պետերբուրգի Նեւսկիի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել 27-ամյա Գրիգոր Խաչատրյանին` «պաշտոնատար անձին կաշառք տալու փորձի համար»:
Հաղորդվում է, որ 2011թ. մարտի 3-ին դատախազությունը Պետերբուրգի հասցեներից մեկում սարքավորումներ էր գտել, որոնք նման էին խաղային ավտոմատների: Հարցաքննության համար դատախազություն էր կանչվել իրավաբանական անձի ներկայացուցիչը, ով դատախազին կաշառք էր առաջարկել: Մարտի 17-ին գործարարին ձերբակալել էին 50 հազար ռուբլի կաշառք տալու փորձի ժամանակ:
Մեղադրանքի կողմը բավարար է համարում Խաչատրյանի մեղքի ապացույցները, իսկ նա կտրականապես հերքում էր իր մեղսակցությունը:
Դատավճիռը կայացնելիս դատավորը հաշվի է առել մեղմացուցիչ հանգամանքները, որ նրա խնամքի տակ են գտնվում խրոնիկ հիվանդ եղբայրն ու տարեց ծնողները, եւ դատապարտել է 2 տարվա ազատազրկման:




























