Նեպալի նախագահ Բիդհյա Դեվի Բհանդարին հայտարարել է ազգային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լուծարման մասին, գրում է Кathmandu post-ը:
Հրապարակման համաձայն` կեսգիշերային նիստի ընթացքում նախարարների կաբինետը խորհուրդ է տվել լուծարել Ներկայացուցիչների պալատը: Այս քայլը հաջորդել է նախագահական գրասենյակին տեղեկացնելուն, որ ոչ վարչապետ Խադգա Պրասադ Շարմա Օլին, ոչ ընդդիմության ներկայացուցիչ Շեր Բահադուր Դյուբան բավարար աջակցություն չունեն, որպեսզի նրանց հանձնարարվի կառավարություն ստեղծել:
Տեղական ժամանակով առավոտյան ժամը 2-ին հրապարակված ծանուցագրում նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ, գործող օրենսդրության համաձայն, ներկայացուցիչների Պարալատան լուծարվել է. արտահերթ ընտրությունները կանցկացվեն երկու փուլով` նոյեմբերի 12-ին եւ 19-ին:





























