Փաստը, որ առանձին թեկնածուներ եւ քաղաքական  ուժեր Հայաստանում ընտակաշառքներ են բաժանում, եւ որ ոչ ոք մատը մատին չի տալիս, որպեսզի պատժի օրինախախտներին, արդեն խոսուն փաստ է։ Հունիսի 24-ին ՀՅԴ Ընդհանուր ժողովում այս մասին հայտարարեց կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Իրավիճակը մեր երկրում կփոխվի, կյանքը կլավանա, եթե ժողովուրդը ընտրությունների միջոցով ազատորեն իշխանություն ձեւավորի, եթե յուրաքանչյուր քաղաքացի այդ հարցում պատասխանատվություն ցուցաբերի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բոլորին պետք է կոչ անել չքվեարկել գումարի դիմաց։

Մարգարյանի խոսքով, իրենք շուտով կսկսեն ընտրակեղծիքների դեմ պայքարող կամավորների գրանցումը։