Թուրքիան Ռուսաստանին անվտանգ զբոսաշրջության պայմաններ ստեղծելու մոդել է առաջարկել, որը նախկինում օգտագործվել էր Գերմանիայի նկատմամբ` թռիչքների վերսկսում, առաջին հերթին, դեպի հանգստավայրեր, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը:
Նա հիշեցրել է, որ ճանապարհորդողները հիմնականում գնում են Անթալիա, Բոդրում, Դալաման եւ ավելի հազվադեպ՝ Իզմիր:
«Եթե նայեք այս տարածաշրջաններում COVID-19-ով վարակման նոր դեպքերի օրական աճին, կտեսնեք, որ այնտեղ ցուցանիշները միջինից 50 տոկոսով ցածր են Թուրքիայից: Բացի այդ, այնտեղ հյուրանոցները հիմնականում գործում են all inclusive համակարգով»,- ասել է Էրսոյը:
Ապագայում օդային երթեւեկությունը, ըստ նախարարի, կարող է ընդլայնվել, քանի որ ռուսական կողմի պահանջները կբավարարվեն: Նա նաեւ շեշտել է, որ Գերմանիայի հետ նման համակարգը շատ հաջող էր:





























