Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր` հունիսի 24-ի երեկոյան բողոքի ակցիա տեղի կունենա` քաղաքի այգիներում եւ ծառուղիներում համբուրբելու արգելքի դեմ:

Ակցիան տեղի կունենա քաղաքի կետնորում, Կուր գետի աջ արին գտնվող Ռիկե այգում:

Մոտ մեկ ամիս առաջ Թբիլիսիի խոշոր այգիներում եւ ծառուղիներում հատուկ բաներներ են հայտնվել, որոնք արգելում են համբուրվելը:
Այգիներում կարգուկանոնին հետեւում են հերթապահ խմբերը եւ կանոնի խախտման դեպքում դիտողություն են անում երիտասարդներին:

Համբուրվելու արգելքի դեմ նախաձեռնող խումբ է ստեղծվել Facebook սոցիալական ցանցում, որի մասնակիցները որոշել են բողոքի ակցիա անցկացնել Ռիկե այգում` իրենց համբույրներով բողոքելով արգելքի դեմ: Ակցիան կսկսվի այսօր երեկոյան ժամը 20:00-ին:

«Մենք այգի կայցելենք մեր սիրեցյալների, ընկերների, կանանց, ամուսինների հետ եւ մեր համբույրներով կարտահայտենք մեր բողոքը: Եթե համբույրը հանցագործություն է, ապա մենք հպարտ ենք, որ գործում ենք այդ հանցանքը միմյանց հանդեպ»,- ասված է նախաձեռնող խմբի հաղորդագրության մեջ: