Samsung-ը նոր գովազդում իր ֆլագմանային սմարթֆոնը համեմատել է iPhone 12 Pro Max-ի հետ, փոխանցում է «Լենտա»-ն:

Հարավկորեական ընկերությունը տեսանյութերի շարք է թողարկել բարձրակարգ Galaxy S21 Ultra սարքի մասին: Դրանցից երկուսը նվիրված են Samsung-ի եւ Apple-ի ֆլագմանային սմարթֆոնների համեմատությանը: Galaxy S21 Ultra-ի եւ iPhone 12 Pro Max-ի առաջին տեսանյութը ցույց է տալիս Լուսնի նկարահանման գործընթացը: Հեռախոսները մեծ պլանով լուսանկարում են օբյեկտը, այնուհետեւ կադրերը համեմատվում են` ուշադրություն դարձնելով, որ Apple-ի ֆլագմանի տեսախցիկով արված պատկերն այնքան էլ դետալիզացված չէ: Իսկ Samsung-ը, հակառակը, հարյուրապատիկ հիբրիդային խոշորացման շնորհիվ կարողանում է մանրամասնորեն նկարահանել Երկրի բնական արբանյակը:

Երկրորդ տեսանյութում նույն սմարթֆոնները նկարահանում են պանրով ​​սենդվիչը: Երկու սարքերն էլ օգտագործում են խոշորացումը՝ օբյեկտը մանրամասնորեն ցույց տալու համար, սակայն iPhone-ի լուսանկարը զգալիորեն ավելի լղոզված է դուրս գալիս: «Թարմացվեք մինչեւ էպիկ զում»,- առաջարկում են տեսանյութի ստեղծողները` ակնհայտ կերպով ծաղրելով Apple սմարթֆոնի տեսախցիկը:

Պարզաբանվում է, որ կարճ գովազդային տեսանյութերը կհեռարձակվեն ամերիկյան հեռուստատեսությամբ եւ համացանցում:

Samsung ֆլագմանային սմարթֆոնը ներկայացվել էր տարեսկզբին, իսկ iPhone 12 Pro Max-ը` հոկտեմբերին: Galaxy S21 Ultra-ն 108, 10, 10 եւ 12 մեգապիքսելով չորս օբյեկտիվ ունի, որը մինչեւ 10x օպտիկական խոշորացում է ապահովում: Apple-ի ֆլագմանի տեսախցիկը 12 մեգապիքսելանոց երեք օբյեկտիվ է ստացել` 2.5 անգամ օպտիկական խոշորացման օժանդակությամբ: