Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել չշտապել Մինսկում Ryanair ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված իրավիճակը գնահատելու հարցուն, երբ ձերբակալվեց Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram ալիքի հիմնադիրներից մեկը` Ռոման Պրոտասեւիչը:
«Մենք կողմ ենք, որպեսզի այս իրավիճակը գնահատվի ոչ թե հապշտապ ձեւով, այլ առկա բոլոր տեղեկությունների հիման վրա»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Լավրովը նշել է, որ նման իրավիճակներ նախկինում էլ են եղել: «Ամենահայտնի դրվագը [տեղի ունեցավ] 2013-ին, երբ ԱՄՆ պնդմամբ Ավստրիան ստիպեց Բոլիվիայի նախագահի ինքնաթիռին վայրէջք կատարել առանց հետագա ներողություն խնդրելու, եւ մի դեպք, որի մասին հաճախ չի խոսվում 2016-ին, երբ բելառուսական ավիաուղիների ինքնաթիռը ստիպողաբար վայրէջք է կատարել Կիեւում, քանի որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետաքրքրվում էր օդանավում գտնվող Հայաստանի քաղաքացով: Այդ քաղաքացին իջեցվել էր թռիչքից, իսկ ինքնաթիռը շարունակել էր ճանապարհը` առանց հատուկ ներողության»,- ասել է նա:
Լավրովն ընդգծել է, որ «կարեւոր է սթափ գնահատել իրավիճակը, հատկապես, որ Բելառուսի իշխանությունները պատրաստ են տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները»:





























