Լատվիան արտաքսում է երկրում Բելառուսի դեսպանին եւ դեսպանատան բոլոր դիվանագետներին՝ ի պատասխան Մինսկի պահանջին, որ հանրապետության դեսպանն ու դիվանագիտական ներկայացուցչության բոլոր աշխատակիցները պետք է լքեն Բելառուսը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Յանիս Բեքերիսը:
«Կարող ենք հաստատել, որ Բելառուսում Լատվիայի դեսպան Էյնարս Սեմանիսին այսօր կանչել են Բելառուսի ԱԳՆ եւ տեղեկացրել բելառուսական կողմի պահանջի մասին, որ դեսպանն ու դեսպանատան բոլոր աշխատակիցները պետք է հեռանան այդ երկրից»,-ասել է նա: «Այդ որոշմանն արձագանքելով՝ Լատվիայի ԱԳՆ-ում հրավիրվել է Լատվիայում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմակատար, որպեսզի տեղեկացնի բելառուսական կողմին Բելառուսի դիվանագետների նկատմամբ համանման որոշման մասին մինչեւ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը»,-նշել է Բեքերիսը:





























