Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր՝ մայիսի 24-ի իր արտահերթ նիստում կազմել է նաև արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Էդգար Բարսեղյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Պետրոսյանին տալու վերաբերյալ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ-ից: