Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բարամիձեն հունիսի 28-ին մեկնում է Բրյուսել` ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան, հաղորդում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Այցի շրջանակներում խորհրդարանի առաջնորդը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
ՆԱՏՕ-ի շտաբում տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը` Վրաստանի խորհրդարանի ղեկավարի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ:
Դավիթ Բաքրաձեն նախագահական շքանշանով կպարգեւատրի Լիտվայի դեսպան Լինաս Լինչիավիչուսին:




























