ՀՅԴ-ն մտադիր չէ միավորվել արտախորհրդարանական ընդդիմության հետ, քանի որ այդ դեպքում իշխանության կգա Լեուն Տեր-Պետրոսյանը։ Հունիսի 24-ին ՀՅԴ Ընդհանուր ժողովում այս մասին հայտարարեց կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի միավորվում, ինչո՞ւ միասնական ճակատ չի ձեւավորում։ Ինչի՞ համար միավորվել։ Որպեսզի Սերժ Սարգսյանի փոխարինենք Լեւոն Տեր Պետրոսյանո՞վ, որպեսզի վերադարձ կատարենք դեպի համազգային անհանդուրժողականությո՞ւն, ցինի՞զմ»,- նկատեց Մարգարյանը։

«Ի՞նչ տարբերություն նրանց միջեւ։ Իսկ եթե անգամ տարբերություն կա, ապա ո՞ւմ օգտին»,- հարց հնչեցրեց նա։