Կազանի քաղաքապետ Իլսուր Մեթշինը խորհրդանշական է համարել, որ այս րոպեներին Կազանի Կրեմլում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի է ունենում «Խաղաղության արարում» անվանումով փառատոնի նախօրեին:
Կազանի քաղաքապետը ուշացած է ներկայացել «Խաղաղության արարում» երաժշտական փառատոնին նվիրված ասուլիսին ուշացած է ներկայացել` երեք երկրների նախագահների հանդիպման պատճառով: Նա հայտարարել է. «Շատ խորհրդանշական է, որ երեք երկրների նախագահների հանդիպումը, որտեղ պետք է քննարկվի հակամարտության կարգավորման հարցը, տեղի է ունենում «Խաղաղության արարում» փառատոնի նախօրեին: Աստված տա, որ նրանց հաջողվի պայմանավորվել»,- ընդգծել է Մեթշինը, հաղորդում է «Թաթար-ինֆորմ»-ը:
Նշենք, որ «Խաղաղության արարում երաժշտական փառատոնի նախագահը «Մաշինա վրեմենի» խմբի մենակատար Անդրեյ Մակարեւիչն է:




























