Պյատիգորսկում հունիսի 24-ին պայթյուն է որոտացել ավտոլիցքավորման կայանում:
«Ամենայն հավանականությամբ, միջադեպը տեղի է ունեցել ավտոլիցքավորման կայանի օպերատորի սխալի արդյունքում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է իրավապահ մարմնի աղբյուրը:
Նա նշել է, թե նախնական տեղեկություններով, տուժել են երկու մարդ:
Գործակալության տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել «ԼուկՕյլ»-ի կայաններից մեկում:




























