Այո, մեր բանաձեւը արժանապատիվ խաղաղությունն է լինելու, որովհետև կարող է խաղաղություն լինել նաև անարժանապատիվ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ տալով խաղաղ ապրել, միգուցե դա էլ է խաղաղություն: Եթե պատրաստ եք նման խաղաղությանը, ուրեմն գնացեք, ընտրեք այսօրվա քաղաքական թիմին եւ չորեքթաթ ապրեք ամբողջ կյանքում: Այո, արժանապատիվ խաղաղություն ենք մենք բերելու»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք իր իշխանության գալու դեպքում այլ փաստաթղթեր չեն ստորգրվելու, Քոչարյանը պատասխանեց. «Քիչ ենք զիջե՞լ, էլի պիտի զիջե՞նք, եթե սրանք մնան, զիջելու են, ինչ ասես անելու են: Իրենք տեսել են, որ քաղաքականապես մարսում են դա եւ կարող են անել ամեն ինչ»: