Վրաստանի խորհրդարանը հունիսի 24-ի արտահերթ նիստի ընթացքում հաստատել է «Պետական պահպանության հատուկ ծառայության մասին» օրենքում կատարված լրացումները, որոնց հիման վրա մի շարք պաշտոնյաներ, ինչպես օրինակ արդարադատության նախարարը, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ ԱԱԽ մշտական անդամները, հուլիսի 1-ից կզրկվեն պետական պարտադիր պահպանությունից։
Պետական պահպանության ծառայություններից այսուհետ կօգտվեն նախագահը, խորհրդարանի խոսնակը, վարչապետը, Սահմանադրական եւ Գերագույն դատարանների նախագահը, վրաց կաթողիկոսը։




























