Նահանգապետերի հետ խորհդակցության ընթացքում, որն անցկացրել է  Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ` հունիսի 24-ին,  առաջարկվել է Դաշնային Խորհրդի խոսնակի պաշտոնում նշանակել  Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյին: Գաղափարի հեղինակը Բաշկիրիայի նախագահ Ռուստեմ Խամիտովն է: Մեդվեդեւն այդ առաջարկը պաշտպանել է:

Մատվիենկոն, շնորհակալություն հայտնելով իր աշխատանքի բարձր գնահատականի համար, լրագրողներին հայտնել է, որ դեռ պատրաստ չէ ասել, թե կհամաձայնի՞ դառնալ Դաշնային Խորհդրի խոսնակ: «Այդ լուրն ինձ համար անակընկալ էր: Պետք է  մտածել»,- ասել է Մատվիենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Երկար չեմ մտածի, առջեւում հանգստյան օրերն են, կմտածեմ»,- ասել է նահանգապետը: