ԵՄ 27 երկրների ղեկավարները հանձնարարել են ԵՄ Խորհրդին մինչեւ հունիսի կեսերը վերանայել առաջարկությունները համայնքի ներքին սահմանների վերաբերյալ` միությունում տեղաշարժը հեշտացնելու համար: Այս մասին ասվում է երեքշաբթի ընթացող ԵՄ գագաթնաժողովի հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Որպես հաջորդ քայլ` գագաթնաժողովը կոչ է անում վերանայել Խորհրդի առաջարկությունները մինչեւ հունիսի կեսերը ԵՄ-ի տարածքում տեղաշարժվելու վերաբերյալ` միությունում ազատ տեղաշարժը հեշտացնելու համար»,- ասվում է դրանում:
Բացի այդ, գագաթնաժողովը ողջունում է ոչ համայնքային քաղաքացիների կողմից ԵՄ-ով ոչ կարեւոր ուղեւորությունների վերաբերյալ Խորհրդի առաջարկությունների վերանայումը: Խոսքն անցյալ շաբաթ Խորհրդի կողմից Եվրահանձնաժողովի առաջարկությունների հաստատման մասին է, որը թույլ կտա համայնքի տարածք զբոսաշրջիկների մուտքը, որոնք պատվաստված են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կամ ԱՀԿ-ի կողմից արտակարգ օգտագործման համար հաստատված դեղամիջոցներով:





























