Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը տեղի կունենա Ժնեւում` հունիսի 16-ին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 16-ին Ժնեւում բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:

Նախատեսվում է ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման վիճակի եւ հեռանկարների, ռազմավարական կայունության խնդիրների, ինչպես նաեւ միջազգային օրակարգի արդիական թեմաների, ներառյալ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում փոխգործակցության եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման քննարկում»,- նշվում է հայտարարության մեջ։