Սիրիայի սահմանին տեղակայված թուրքական զիված ուժերը մարտական վիճակի են բերվել, ինչը պայմանավորված է սահմանային գոտում սիրիական զորքերի կուտակմամբ, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերություն` հղում անելով թուրքական տեղեկացված աղբյուրի վրա:
Աղբյուրը հայտնել է, որ սիրական ռազմական ստորաբաժանումները, այդ թվում նաեւ, զրահամեքենաները մոտեցել են սահմանային գծին 500 մ հեռավորությամբ:
Թուրքիայում հնչող ենթադրություններով` սիրիական ռազմական ստորաբաժանումները սահմանային գոտում հետապնդում են դասալիք զինվորականներին, որոնք փորձում են անցնել Թուրքիայի տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստին:




























