Մելբուռնի (Ավստրալիա) թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի (RMIT) հետազոտողներն առաջարկել են նոութբուքերի լիցքավորման համար օգտագործել այն էներգիան, որն առաջանում է մատներով ստեղնաշարին հարվածելուց, հաղորդում է Gizmag-ը:

Գաղափարն այն է, որպեսզի ստեղնաշարը ծածկվի գերբարակ թաղանթով, որն ունակ է մեխանիկական էներգիան վերածել էլեկտրականի: Այդ դեպքում մատներով ստեղնաշարին հարվածելու արդյունքում առաջ եկած մեխանիկական էներգիան կարող է վերածվել էլեկտրականի եւ սնուցել նոութբուքի մարտկոցը, գրում է Lenta.ru-ն:

Նշենք, որ այս մեթոդը կարող է կիրառվել ոչ միայն նոութբուքերի, այլ նաեւ այլ շարժական սարքերի, օրինակ սենսորային էկրանով սմարթֆոնների դեպքում: