Ռուսաստանը Չինաստանի աջակցությամբ արգելափակել է Իրանի կողմից միջազգային պատժամիջոցների խախտման մասին հաշվետվության հրապարակումը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Պանկինի խոսքով` Մոսկվան դեմ է «չճշտված եւ քաղաքականացված» տեղեկատվության հրապարակմանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից դիվանագետները կոչ էին արել հրապարակել Իրանի հարցով հատուկ փորձագիտական խմբի հաշվետվությունը: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ Թեհրանը խախտում է զենքի մատակարարման էմբարգոն` առաքելով այն Սիրիա:
Ռուսաստանն էլ օգնում է Իրանին «Բուշերի» ատոմակայանի կառուցման գործում: Արեւմտյան երկրները պնդում են, թե խաղաղ ատոմային ծրագրի զարգացման քողի տակ Թեհրանն զբաղվում է միջուկային ռումբի ստեղծմամբ: Իսլամական հանրապետությունը ժխտում է այդ մեղադրանքները:




























