Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Սիրիայի ղեկավարության եւ Իրանի 3 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, գրում է RBC-ն:

Ավելի վաղ ԵՄ-ն արգելել էր Սիրիայի ղեկավարության 20 անդամների, այդ թվում նախագահ Բաշար Ասադին մուտք գործել ԵՄ անդամ երկրների տարածք: Նաեւ որոշվել էր ԵՄ բանկերում սառեցնել այդ անձանց բանկային ակտիվները:

Ներկայումս նմանատիպ պատժամիջոցներ են սահմանվել Սիրիայի ղեկավարության եւս 7 անդամի եւ 4 ընկերությունների նկատմամբ: Եվրամիության իրավաբանական եւ ֆիզիկական անձանց արգելվել է բիզնես վարել այդ ընկերությունների հետ:

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել նաեւ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաաֆարիի եւ նրա երեք տեղակալների նկատմամբ:  Այդ մարդկանց ԵՄ-ն կասկածում է Սիրիային զենք ու զինամթերք մատակարարելու մեջ, որով Սիրիայի իշխանությունները ճնշում են զանգվածային հուզումները:

Բացի այդ, ԵՄ-ն հայտարարություն է սիրիական ռեժիմի լեգիտիմության մասին: «Ընտրելով բռնությունների ճանապարհը եւ չկատարելով մասշտաբային բարեփոխումներ իրականացնելու իր խոստումը, ռեժիմը կորցնում է իր լեգիտիմությունը»,- հայտարարել են ԵՄ առաջնորդները: