Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը մայիսի 31-ին Աթենքում կհանդիպի իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է Հունաստանի ԱԳՆ-ն:

Նախարարությունում հայտնել են, որ բանակցությունների հիմնական թեման կլինեն երկկողմ կապերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները:

Չավուշօղլուն չորեքշաբթի եւս հաստատել էր հանդիպումը: «Հրավեր է եկել, ես երկուշաբթի կուղեւորվեմ Հունաստան»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է TRT Haber թուրքական պետական ​​հեռուստաալիքը: