Չնայած Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ վերջերս հաստատված հրադադարին՝ ՑԱԽԱԼ-ի ռազմական հետախուզության վարչությունը պատրաստվում է բռնության նոր ալիքի, գրում է Jerusalem Post-ը։
Հետախուզական ստորաբաժանումում (Աման) կարծում են, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է լիովին գիտակցել այն վնասը, որը հասցվել է իրեն «Պատերի պահապաններ» գործողության ընթացքում։
Չորեքշաբթի ՀԱՄԱՍ-ի առաջնորդը խիստ նվազեցրել է 11-օրյա գործողության ընթացքում ռազմական ենթակառուցվածքին հասցրած վնասը։ Նա սպառնացել է վերսկսել մարտական գործողությունները, եթե Իսրայելը «ավելի մեծ խելահեղություն թույլ տա Երուսաղեմում եւ սուրբ վայրերում»։
ՑԱԽԱԼ-ը հայտարարում է, որ հարյուրավոր նպատակներ ունի, որոնց համար պատրաստ է հարված հասցնել, եւ շարունակում է ավելացնել նորերը։
Համաձայն իսրայելական հետախուզության գնահատականի, «Իզադին ալ Կասամ»-ի՝ ՀԱՄԱՍ-ի այսպես կոչված «ռազմական» թեւի հրամանատար Մոհամեդ Դեյֆը ցանկացել է մի քանի հարձակումներ գործել Իսրայելի վրա, ներառյալ մերձսահմանային ռեյդն ընդդեմ զորքերի կամ քաղաքացիական բնակչության, ինչպես նաեւ ոչնչացնել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը խոշոր հրթիռային համազարկերով։
Չնայած ՑԱԽԱԼ-ը հասկանում է, որ իրեն չի հաջողվել ոչնչացնել Գազայի հատվածում շրջափակված հրթիռային զինանոցները, բայց կարծում է, որ հաջողվել է հետ պահել ՀԱՄԱՍ-ին առաջիկայում Իսրայելի դեմ նոր պատերազմի մեջ մտնելուց։





























