Հունիսի 22-24-ը Օդեսայում տեղի է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության, Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության, Բելառուսի պետանվտանգության կոմիտեի եւ Ուկրաինայի անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումների ղեկավարների միջազգային աշխատանքային հանդիպումը: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ԱԾ մամլո կենտրոնը:
Հանդիպումը կայացել է 2010թ. Մինսկում ձեռք բերված` մինչդատական հետաքննության ոլորտում բազմակողմ կապերի ամրապնդման եւ հաստատման պայմանավորվածությունների շրջանակում:
Հանդիպման նպատակը համագործակցության կատարելագործումը եւ փորձի փոխանակումն է փոխգործակցության հրատապ հարցերի, քրեական գործերի հետաքննության, ինչպես նաեւ այն խնդիրների շուրջ, որոնք ծագում են քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդությունների կատարման դեպքում:
Նույն ձեւաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է 2012 թ-ին Երեւանում:




























