Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շնորհավորել է երկրի Սահմանադրական դատարանի անդամներին` կառույցի 15-ամյակի կապակցությամբ:

«Հարցումների համաձայն, այսօր դատարանին վստահում է բնակչության ավելի քան 60 տոկոսը, ինչը լավ արդյունք է»,- հայտարարել է Սահակաշվիլին:

«Լավ դատավորները ծառերի վրա չեն աճում, պատահական փողոցներում չեն զբոսնում: Այդ ամենը ձեռք է բերվում հկայական աշխատանքի շնորհիվ»,- նշել է նա:

Սահակաշվիլիի խոսքով, «պետությունը երբեք չի խառնվել դատարանի գործերին, բացառությամբ մեկ դեպքի, երբ որոշել է Սահմանադրական դատարանը տեղափոխել Բաթումի», հաղորդում է «Գռուզիա online»-ը: