Կանադայի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է հայ զինծառայողների գերեվարման խնդրին։
Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, հայտարարել է. «Կանադան անհանգստացած է ադրբեջանական զորքերի կողմից հայ զինծառայողների գերեվարվելուց եւ հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությունից։ Մենք կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցություններով՝ ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով»։





























