Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հարսանիքի ժամանակ գազի բալոնի պայթելու հետեւանքով Հյուսիսային  Օսեթիայի 25 քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ եւ այրվածքներ են ստացել։

Նախնական տվյալներով, ոչ ոք չի մահացել, վիրավորների մեջ երեխաներ չկան, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ավանդաբար, Հյուսիսային  Օսեթիայում հարսանիքներին հրավիրվում է ոչ պակաս, քան 300 մարդ, եւ միսը եփվում է բաց երկնքի տակ, ինչի համար էլ գազի բալոններ են պետք գալիս։