ԱՄՆ հատուկ ծառայությունները հետեւում են երկու իրանյան նավերին, որոնց վերջանակետը կարող է լինել Վենեսուելան, գրում է Politico-ն՝ հղում անելով իրենց արդյունքներին։
Պարբերականի տվյալներով՝ իրանյան ֆրեգատն ու «Մաքրան» նախկին նավթային լցանավը, որը վերածվել է լողացող առաջնային բազայի, ուղղվել է դեպի Աֆրիկայի արեւելյան ափի հարավ։ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք չգիտեն՝ ուր են ուղեւորվում իրանյան նավերը, սակայն ենթադրում է, որ վերջնակետը Վենեսուելան է։ Իրանի մտադրությունն, ինչպես նաեւ նավերի բեռները դեռեւս հանելուկ են ԱՄՆ-ի համար։
Պարբերականը հիշեցնում է, որ Իրանն ու Վենեսուելան բախվել են ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների հետ եւ վերջին մի քանի տարվա ընթացքում առավել սերտ կապեր են հաստատել, ընդ որում՝ համագործակցությունը տատարնվում է բենզինի մատակարարումների եւ ավտոմեքենաներ արտադրաելու ու ցեմենտի գործարաններ հիմնելու գծով համատեղ նախագծերի միջեւ։
Կարակասում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունում բարձրաստիճան պաշտոնատար անձինք նախազգուշացվել էին, որ իրանյան նավերն ընդունելը սխալ որոշում կլիներ։ Դեռեւս հայտնի չէ՝ արդյո՞ք կհետեւի այդ նախազգուշացմանը Մադուրոն։
Ինչ-որ պահի ԱՄՆ զինվորականները գրանցել էին, որ նավերը հետ են ուղեորվում, սակայն հաջորդ օրվա դրությամբ դրանք շարունակել են ուղղությունը դեպի հարավ։ ԱՄՆ-ում Միացյալ Նահանգների մերձակայքում իրանյան նավերի ներկայությունն ընկալվում են որպես մարտահրավեր։
Իրանյան ԶԼՄ-ները պնդում են, որ 755 ֆուտ կշռող «Մաքրանը», որը սկսել է շահագործվել այս տարի, կարող է ծառայել՝ որպես հարթակ ռադիոէլեկտրոնային պայքարի հատուկ գործողությունների համար, իսկ իրանյան պաշտոնական անձինք գովաբանել են նավի հրթիռային եւ զինանոցի հնարավորությունները։
Պարբերականին չի հաջողվել ստանալ պաշտոնական մեկնաբանություններ ստացված տեղեկատվության կապակցությամբ։ Վենեսուելայի ԱԳՆ ներկայացուցիչը, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը, Սպիտակ տունն ու Պենտագոնը հրաժարվել են մեկնաբանություններից։




























