Հայաստանում տուբերկուլյոզի նվազման միտում կա: Այս մասին այսօր` հունիսի 25-ին, Աղվերանում «Միացյալ ուժերով կանգնեցնենք տուբերկուլյոզը» խորագրով սեմինարի ընթացքում ասաց Տուբերկուլյոզի ազգային գրասենյակի վիճակագիր Նարինե Մեժլումյանը:
2010թ Հայաստանում 100 հազար բնակչության հաշվով գրանցվել է տուբերկուլյոզի 41,3 նոր դեպք, 113,6` հիվանդացում եւ մահացության 41,3 դեպք: Նարինե Մեժլումյանի խոսքով` չբուժվելու դեպքում տուբերկուլոզով մեկ հիվանդը վարակում է 10-15 մարդու, որոնց 10 տոկոսը հետագա տարիների ընթացքում հիվանդանում է տուբերկուլոզով: Մեզանում տուբերկուլոզի դեպքերի աճ է գրանցվել 1995-2005թթ` կապված հիվանդության իրազեկման պակասի հետ, իսկ 2010թ տուբերկուլյոզից մահացել է 94 մարդ:
Նշենք, որ ամեն տարի ողջ աշխարհում արձանագրվում է տուբերկուլյոզի մոտ 9 մլն նոր դեպք եւ մոտ 2 մլն մարդ մահանում է այս հիվանդությունից: Տուբերկուլյոզը հիվանդությունների շարքում աշխարհի առաջատար մահացու հիվանդություններից է:




























