Եվրամիության գագաթաժողովը Եվրահանձնաժողովին հանձնարարել է սեպտեմբերին ներկայացնել բարեփոխումների հայեցակարգ, որը վերաբերելու է որոշ պետությունների կողմից ներկայացված` Շենգենյան գոտում բացառիկ դեպքերում ժամանակավոր սահմանապահ վերահսկողությունը վերականգնելու առաջարկին, հաղորդել է DAPD-ն: Նման բացառիկ դեպքեր կարող են առաջանալ այն ժամանակ, երբ, օրինակ, որեւէ անդամ երկիր ի վիճակի չի լինի դիմակայել անօրինական միգրացիային:

Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողվի ընթացքում պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կողմ են հանդես եկել Շենգենյան համաձայնագրի բարեփոխումներին:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով բարեփոխումների նախաձեռնողներից է, գոհունակություն է հայտնել որոշման կապակցությամբ: