Պահպանակների արտադրության U.S.Sex Census ընկերությունը խնդրել է շարքային ամերիկացիներին պատմել սեքսով զբաղվելու սիրված վայրերի մասին:
Հարցվածների գրեթե կեսը` մոտ 48 տոկոսը, որպես նման վայր նշել են ավտոմեքենան: Երկրորդ հորիզոնականում ուրիշի մահճակալն է (33 տոկոս), երրորդ տեղում` անտառը (27 տոկոս):
Հարցված տղամարդիկ նաեւ երազում են սեքսով զբաղվել օդանավում (33 տոկոս) այն դեպքում, երբ կանայք կցանկանային սիրով զբաղվել լողափին կամ ծովում (23 տոկոս) կամ, առնվազն, իրենց լոգարանում: Միաժամանակ, հոգեբանների կարծիքով, ժամանակակից մեքենաների մեծ մասը հարմար չէ սեքսով զբաղվելու համար, եւ միայն նրանք, ովքեր երբեք մեքենայում սիրով չեն զբաղվել, կարող են դա գրգռիչ համարել:




























