Իրանի բանտերից մեկի պահապանները հանցագործներին պահպանակներ են բաժանում, որպեսզի նրանք բռնաբարեն ընդդիմության կալանավորված ակտիվիստներին:
Այս մասին հաղորդում են իրենք` կալանավերներն իրենց հարազատներին գրած նամակներում: Բրիտանական Guardian-ի ձեռքի տակ են հայտնվել կալանավորված Մեհդի Մահմուդիանի նամակները, որտեղ նա պատմում է իրանական բանտերի եւ այնտեղ քաղբանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի մասին:
Ինքը` Մահմուդիանը ռեֆորմիստական քաղաքական կուսակցության անդամ է, կալանավորվել է 2009-ի նախագահական ընտրություններից հետո, երբ մամուլում բարձրաձայնել է իշխանությունների կողմից ընդդիմության ակցիաների ճնշման մասին:
Ներկայումս նա գտնվում է Քարաջե քաղաքի Ռաջաիշահրի բանտում, որը Թեհրանից 20 կմ հեռու է:
«Տարբեր բանտային խցերում բռնաբարությունները (բանտի վարչակազմի կողմից) սովորական եւ ընդունված պրակտիկա են դարձել»,- գրում է Մահմուդիանը:
Վկայակոչելով իր քաղբանատրկյալ ընկերոջ խոսքը, նա նկարագրում է նրա դժբախտ վիճակը. Նրան բռնաբարել են 7 անգամ մեկ գիշերվա ընթացքում: Երբ տուժածը դիմել է բանտի աշխատակիցներին, վերջիններս բռնություն կիրառողներին պատժելու փոխարեն քաղբանտարկյալին տեղափոխել են մենախուց:




























