Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաք Վլադիկավկազում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունից տուժածների մեջ հայ կա: Նա 19-ամյա Տ. Մ. Գրիգորյանն է:
Տուժածների ցանկը հրապարակվել է Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի գլխավոր վարչության կայքում:
Գրիգորյանը մյուս տուժածների հետ տեղափոխվել է Վլադիկավկազի շտաօգնության հիվանդանոց:
Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարության տվյալներով, պայթյունի հետեւանքով ընդհանուր առմամբ, բժշկական օգնության է դիմել 46 մարդ:
Նշենք, որ այսօր` հունիսի 25-ին բնական գազի արտահոսքի պատճառով պայթյուն է որոտացել Վլադիկավկազի մենտրոնական շենքերից մեկում: Բարեբախտաբար, զոհեր չկան:




























