Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքի բնակիչը 9 տարի շարունակ բռնաբարել է սեփական դստերը: Մղձավանջն ավարտվել է այն բանից հետո, երբ աղջիկը, որի 19 տարին արդեն լրացել է, որոշել է դիմել ոստիկանություն: Նա պատմել է, որ հայրն իրեն պարբերաբար բռնաբարել է 10 տարեկանից:

Տեղական Sabq թերթը հաղորդում է, թե «Աղջիկը ոստիկաններին ասել է, որ չի կարողացել ավելի վաղ հայտնել, քանի որ հայրն իրեն սպառնում էր»:

Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ աղջկա հոր նկատմամբ դատը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Հայրն, ի դեպ, անուղղելի հանցագործ է. 16 անգամ դատվել է թմրանյութերի եւ ալկոհոլի օգտագործման համար, հաղորդում է  MIGnews.com-ը: