Երեքուկես տարվա ազատազրկումից հետո բանտից ազատ է արձակվել չինացի իրավապաշտպան եւ այլախոհ Հու Ցզյան, ով մեղադրվել էր պետական կարգի եւ սոցիալիզմի տապալման կոչերի համար:

Համարվում է, որ նրա ձերբակալության առիթը դարձել էր Չինաստանում 2008թ. Օլիմպիական խաղերի անցկացումը.  այդ շրջանում իրավապաշտպանն  իր հոդվածներում եւ հարցազրույցներում խիստ քննադատության էր ենթարկել իր երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը:

Ազատազրկման տարիներին Ցզյան, ով հայտնի էր որպես ՄԻԱՎ-ով վարակվածների իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպան, արժանացել էր Անդրեյ Սախարովի անվան մրցանակի:

Ի դեպ, այլախոհների նկատմամբ դատական գործերը Չինաստանում եզակի չեն: Դարձյալ պետական կարգի տապալման մեջ մեղադրվող հայտնի իրավապաշտպան Լյու Սյաոբոն, ով 2008թ-ին դատապարտվել 11 տարվա ազատազրկման, 2010թ-ին արժանացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի: