Լիբիայում ՆԱՏՕ-ի  համատեղ գործողությունների շտաբի հրամանատար, ամերիկացի ծովակալ Սեմուել Լոքլիրը  ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Մայք Թերներեի հետ զրույցում խոստովանել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը փորձում է սպանել Քադաֆիին` չնայած հրապարակայնորեն արվող հակառակ հայտարարություններին: Ըստ ծովակալի` նրա ֆիզիկական ոչնչացումից հետո Դաշինքի զորքերը Լիբիա մտցնելու անհրաժեշտություն կառաջանա:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը երեք բաղադրիչ ունի. շրջափակում, Լիբիայի ռազմաօդային ուժերի թռիչքների արգելում եւ խաղաղ բնակչության պաշտպանություն: Ծովակալ Լոքլիրը պարզաբանեց, որ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը մեկնաբանվում է այնպես, որ  թույլ է տալիս Քադաֆիի զորքերի, ինչպես նաեւ անձամբ նրա ֆիզիկական ոչնչացումը»,-հայտարարել է Թերները, գրում է Gazeta.ru-ն:

«Ես առանց այդ էլ ենթադրում էի, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է վերացնել Քադաֆիին, բայց ծովակալի խոսքերը հաստատեցին դա»,-ասել է նա: