Սիրիայում իշխանությունների հերթական ուժային ակցիայի արդյունքում 5 քաղաքացի է զոհվել: Ինչպես հաղորդել է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կազմակերպությունը,  երկու հոգի սպանվել են Կիսվա քաղաքում` հունիսի 24 -ին զոհված ցուցարարների հուղարկավորության ժամանակ:

Եւս երեք խաղաղ բանկիչ զոհվել է Դամասկոսում եւ Քուսեյրում  ուժայինների ստուգումների ժամանակ:

Հունիսի 24 –ին ցուցարարների եւ ուժայինների բախումների արդյունքում, ըստ իրվապաշտպանների, զոհվել է ավելի քան 20 մարդ: Պաշտոնական Դամասկոսը սակայն հայտարարում է, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվն ուռճացված է, իսկ  իրավապահների եւ զինվորականների շարքերում զոհերը եւս քիչ չեն: