Վրաստանի խորհրդարանը Չինաստանում դեսպանի պաշտոնում հավանության է արժանացրել հայտնի հեռուստահաղորդավար եւ մեդիամագնատ Մամուկի Գամկրելաձեի թեկնածությունը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Գամկրելաձեն հայտնի է դարձել «Ով է ցանկանում շահել 20 հազար» հեռուստածրագրի շնորհիվ, որը մեծ ժողովրդականություն է վայելում երկրում:
Գամկրելաձեն նաեւ Վրաստանում խոշոր` Global Media Group հեռուստատեսային ցանցի հիմնադիրն է, որի մեջ արդեն մտնում է վեց հեռուստաընկերություն:




























