«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները Լիբիայում  Քադաֆիի ուժերի կողմից կանանց զանգվածային բռնաբարության վկայություններ չեն գտել:

Նման հանցագործությունների մասին վերջին ամիսներին տեղեկություններ էին տարածել ԱՄՆ պետքարտուղարության եւ Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչները:

«Amnesty International»-ի աշխատակից  Դոնաթելլա Ռովերան (Donatella Rovera), ով Լիբիայի տարբեր շրջաններում վերջին երեք ամսվա ընթացքում ուսումնասիրել է խնդիրը,  հայտարարել է, որ նման հանցագործության հետքեր չի հաջողվել հայտնաբերել:

«Այն, որ գնդապետ Քադաֆիի ուժերը բազմաթիվ բռնություններ են կատարել` փաստ է: Սակայն մենք սեռական բռնության ապացույցներ չենք նկատել, թեեւ որոնել ենք երկար ժամանակ: Ես չեմ ցանկանում ասել, որ այդպիսիք չեն եղել, մեր հետաքննությունը շարունակվում է: Սակայն մենք դեռեւս ոչինչ չենք հայտնաբերել եւ չգիտենք որեւէ մեկին, ով գտել է նման բան»,-ասել է Ռովերան:

Նա նաեւ պատմել է, որ իր գործընկերներն հաջողվել է միայն մեկ տեսանյութ դիտել, որտեղ բռնաբարության դեպք է արձանագրված, սակայն բռնարարքի հեղինակները համազգեստով չեն, եւ չի հաջողվել պարզել` երբ եւ որտեղ են արվել այդ նկարահանումները: