Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկը` Միխայիլ Պրոխորովը ղեկավարելու է կրեմլամետ «Արդար գործ» կուսակցությունը: Նման որոշում է կայացվել հունիսի 25 -ին, կուսակցության համագումարում:
Աջ կենտրոնամետ այս ուժը ստեղծվել է 2008 թ-ին` ազատական ուղղություն ունեցող երեք` Քաղաքացիական ուժ, Ռուսաստանի դեմոկրատական կուսակցություն եւ Աջ ուժերի միություն կուսակցությունների հիման վրա:
Կուսակցության քննադատները պնդում են, որ այն փաստացի ղեկավարվում է ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից: Կուսակցության ներկայացուցիչները չեն ժխտում, որ այն ստեղծվել է Կրեմլի մասնակցությամբ, սակայն ենթադրում են, որ կուսակցությունը կկարողանա Պրոխորովի առաջնորդությամբ քաղաքական ինքնուրույնություն ձեռք բերել:
Ի դեպ, 46-ամյա Միխայիլ Պրոխորովը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների եռյակում է: Նրա կարողությունը, ըստ Forbes -ի, 18 մլրդ դոլար է:




























