«Էկովախտա» կազմակերպության, «Յաբլոկո»  եւ «Համերաշխություն» երիտասարդական շարժումների ակտիվիստները, ինչպես նաեւ Գելենջիկի իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչները «հասարակական  ստուգումներ» են անցկացրել Սեւ ծովի ափի այն հատվածում, որտեղ տեղակայված է, այսպես կոչված, Պուտինի պալատը:

Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր այդ կառույցին վարչապետի առնչությունը:Բնապահպաններին եւ հասարակական ակտիվիստներին հաջողվել է ճեղքել լողափի պահակախումբը եւ նույնիսկ լողալ ծովում:«Մեզ հաջողվեց ոչ միայն դիտարակել լողափը, այլեւ պաշտպանել այնտեղից օգտվելու մեր իրավունքը», – իր բլոգում գրել է «Էկովախտայի»  ակտիվիստ Սուրեն Ղազարյանը:«Ծովի ափն առանձնացված էր երկաթյա պարսպով, որը, դատելով գրությունից, խոչընդոտում է  քաղաքացիների մուտքը «նավամատույցի տեխնիկական գոտի»: Իրականում պարսպի նպատակը կողմանկի աչքից թաքցնելն է «պալատի»  ափամերձ ենթակառուցվածքների ապօրինի կառուցապատումը: Պարսպի մոտ հերթապահում են սահմանապահներ, որոնք մեզ չթողեցին անցնել», – Ղազարյանի պատմածն է մեջբերել Gazeta.ru.-ն:

«Լողափ մուտք գործելու համար, որն օրենքով պետք է ազատ լինի բոլորի համար, մենք ստիպված էինք շրջանցել պարիսպը գետի երկայնքով,  հետո մի քանի կիլոմետր անցնել անտառով, ներառյալ` էքստրեմալ վայրէջքը կիրճով»,-նշել է ակտիվիստը:Ղազարյանը պատմել է, որ սկզբում  «սեւ հագուստավորները»  փորձել են իրենց խանգարել, հետո կանգնեցերել են, այնպես որ ակտիվիստներն ստիպված են եղել ոստիկանություն զանգահարել: