ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի առեւտրային կենտրոններից մեկում տեղակայված Borders Group Inc.  ցանցի գրախանութում երկու ոչ մեծ պայթուցիկ սարք է «մասնակի գործել»:

ՀԴԲ-ի փորձագետների կարծիքով «հապշտապ» պատրաստված ռումբերը  գործի են դրվել հունիսի  25 -ի առավոտյան: Բարեբախտաբար, մոտակայքում ոչ ոք չի եղել, տուժածներ չկան, միայն  որոշակի վնասվել է խանութի ներսը, գրում  է Lenta.ru-ն:Առայժմ ոչ ոք կատարվածի պատասխանատվությունը չի ստանձնել: ՀԴԲ-ի ներկայացուցիչները հայտարարել են հետաքննություն սկսելու մասին:Հաղորդվում է, որ 1971 թ-ին հիմնադրված  Borders Group Inc. գրախանութների ցանցը 2011 թ. փետրվարին հայտարարել էր սնանկ լինելու մասին:

Ընկերությունը գրքի վաճառքով զբաղվող երկրորդ ցանցն է ԱՄՆ-ում, սակայն սնանկության հետ կապված փակել է 640 խանութների մեկ երրորդը: